Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար` իր նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանի խոսքով՝ մի կողմից այն, ինչ տեղի է ունեցել, կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, և եթե անձն ուզում է իր գույքը տնօրինի, ապա կարող է դա անել նաև նվիրատվության ձևով (իսկ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է քաղաքացիաիրավական հարաբերությունների լիիրավ սուբյեկտ և նրան հանգիստ կարող են նվիրաբերել գույք, փող և կամ այլ սեփականություն), մյուս կողմից, դա արդեն այլկերպ է կոչվում, եթե անձի կամ իր մերձավորների նկատմամբ կան քրեական գործեր։
«Այո, ինչ խոսք, մեծ հաշվով, սա ոնց որ կաշառք լինի, օրինական և աբսուրդն այն է, որ կաշառքը լինում է գաղտնի, իսկ այս դեպքում, ոչ միայն գաղտնի չէ, այլ ինչ-որ հարկեր էլ են հարկվելու։ Ինչևէ, բարդ հարց է, որովհետև նորից եմ ասում, եթե սովորական անձը նվիրում է, չկա խնդիր, բայց, եթե անձը քրեական հետապնդման մեջ է, մարդիկ իրավունք ունեն ողջամտորեն կասկածելու, որ, եղբա՛յր, սա կաշառք է ու օրինական։ Այսինքն՝ ես էս գումարները տալիս եմ, որ մեղմ վարվե՞ն կամ հանցանքները 10 է, տասից 5-ը առաջադրե՞ն, էն մյուս 5-ի վրա շատ չխորանան՝ հաշվի առնելով, որ ինչ-որ վնաս է փոխահատուցվել»,- հարցնում է փաստաբանը։
Ամբողջությամբ՝ hraparak.am