Արարատի մարզում բախվել են «Հայփոստ»-ի բեռնատար KIA-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում բախվել են «Հայփոստ»-ի բեռնատար KIA-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են KIA բեռնատար մակնիշի 471 OT 61 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MV 074 համարանիշի, ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում, Nissan-ն էլ նույնպես դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Արտյոմ Ստեփանյանի գլխավորությամբ:

Nissan-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ KIA-ի վարորդին՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին օգնությունն են ցուցաբերել:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն հաշվառված է «Հայփոստ» ընկերության հաշվեկշռում և Արարատի մարզից հատուկ փոստ էր տեղափոխում Երևան:

Այս պահին վթարի վայր են ժամանել նաև «Հայփոստ»-ի ծառայողները, ովքեր ոստիկանների հսկողությամբ վթարված ավտոմեքենայի միջից պարկերով փոստը տեղափում եմ մեկ այլ ավտոմեքենայի մեջ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com