«Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ». Արայիկ Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ». Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի և Արցախի ճակատագրում։ 31 տարի առաջ այս օրերին, դպրոցի դասերը թողած, ընկերներով գնում էինք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպվող բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցելու: Պատանեկան միամտությամբ հավատում էինք, որ ժողովրդի ձայնը լսելի կդառնա, և Արցախը կվերամիավորվի Մայր Հայաստանին՝ իրագործելով մեր բոլորիս երազանքը: Բայց ընդամենը շաբաթներ անց հասկացանք, որ այս հիմնախնդրի լուծման միակ և պարտադրված ճանապարհը զինված պայքարն է 31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել, և այս գիտակցումը հավանաբար դեռ երկար տարիներ մեզ չի լքելու: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որ առկա է Արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակից հետո, բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը։ Շարժումը հաղթանակել ենք, և սա կատարված փաստ է։ Իսկ շարունակությունն արդեն մեր և մեզնից հետո եկող սերունդների պայքարի ու հաղթանակի տարեգրությունը պիտի կազմի։ Շնորհավորո՛ւմ եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ: Համոզված եմ՝ այն ձեռքբերումները, որոնք թանկ գնով արձանագրել ենք այս տարիների ընթացքում, կարդարացնենք Ուժեղ, Զարգացած և Միասնական Հայրենիքի կերտմամբ…»:



Նման նյութեր