
ԿԲ մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանի հրապարակումը.
«Պետությունը խաղալիք չի, պետականությունն էլ առաջին հերթին ինստիտուտներ են, պատմություն, խորհրդանիշներ ու ավանդույթներ: Քսանհինգից մի քիչ ավել պետականություն ունեցող երկիրը իրան չի կարող շռայլություն թույլ տալ ճաշակի և քմահաճության հետևանքով խորհրդանիշը փոխի: Ու ոնց հասկանում եմ քննարկումները հիմնականում եղել են ձևի այլ ոչ բովանդակության շուրջ:
P.S. պատեհ ու անպատեհ համաշխարհային պատմության քաղաքական գործիչների մեջբերելու փոխարեն մի ալարեք ու Չերչիլի google արած ցիտատների փոխարեն կարդացեք նրա «Անգլիալեզու ազգերի պատմությունը» աշխատությունը: Շատ հետաքրքիր ու ուսուցողական աշխատություն լինելուց բացի, փայլուն օրինակ է առ այն, թե պետականության կայացման ու զորացման համար ինչ կարևոր են ավանդույթներն ու խորհրդանիշները»: