ՊԵԿ նախագահի տեղակալ, մամուլից հայտնի Շուշան Ներսիսյանը՝ իր անձի շուրջ կեղծ լուրերի մասին
Advertisement 1000 x 90

ՊԵԿ նախագահի տեղակալ, մամուլից հայտնի Շուշան Ներսիսյանը՝ իր անձի շուրջ կեղծ լուրերի մասին

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերից, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։

Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»:



Նման նյութեր