Xiaomi-ն ներկայացրել է նոր առաջատար Mi 9 սմարթֆոնը. news.am
Advertisement 1000 x 90

Xiaomi-ն ներկայացրել է նոր առաջատար Mi 9 սմարթֆոնը. news.am

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր առաջատար Mi 9 սմարթֆոնը։ Մոդելի արժեքը 450-600 դոլար է կազմում։ Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի միայն Չինաստանում, սակայն հետո կտարածվի նաև այլ երկրներում՝ հայտնում է The Verge-ն։

Սմարթֆոնը ստեղծվել է Qualcomm-ի Snapdragon 855 պրոցեսորի հիման վրա։ Mi 9-ը հասանելի կլինի 6 կամ 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություններով։ Մշտական հիշողության ծավալը կկազմի 256 գիգաբայթ։

Մոդելի հիմնական խցիկը եռամոդուլ է՝ 48, 12 և 16 միգապիքսել։ Սրանից բացի, կա նաև 20 մեգապիքսելանոց դարձերեսի խցիկ։

Սմարթֆոնը կունենա ամենաարագ լիցքավորումը՝ այն կարելի կլինի լիովին լիցքավորել 40 րոպեի ընթացքում։ Տուփում կա նաև անլար լիցքավորման սարք, որը գաջեթը 1 ժամում է լիցքավորում։

Mi 9-ի հետ միասին ներկայացվել է նաև Mi 9 SE մոդելի էժանացված տարբերակը՝ հայտնում է ixbt.com-ը։ Այն ևս երեք խցիկ կունենա, սակայն զգալիորեն փոքր կլինի Mi 9-ից։ Բյուջետային տարբերակը լիցքավորման անլար սարք չի ունենա։

news.am