Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրը ուրախ սկսվեց: Կա՝մ պատմություն տեղեկացված-անտեղյակ ԱԱԾ-ականի մասին:)))
Գրասենյակ մտավ մի երիտասարդ: Խոսակցություն կոլեգայիս հետ.
– Բարև Ձեզ, ես ԱԱԾ տարածքի սպասարկողն եմ, եկել եմ ծանոթանալու: Կասե՞ք Ձեր ՍՊԸ-ն ինչո՞վ է զբաղվում:
– Մերը ՍՊԸ չէ, ՀԿ է:
– ՀԿ-ի անունն ի՞նչ է:
– Իրազեկ քաղաքացիների միավորում:
– Իսկ ի՞նչ գործունեություն եք ծավալում: Լրատվակա՞ն:
– Լրատվական կայք էլ ունենք՝ fip.am:
– Բա sut.am-ն ի՞նչ ա եղել:
Քիչ անց հասա գրասենյակ: Ցուցադրեց վկայականը և շատ հարգալից սկսեց տեղեկություններ հարցնել կազմակերպության մասին և «ընկերություն անել» առաջարկել:
– Իսկ հիմա սա ԱԱԾ-ի ո՞ր գործառույթների մասա՝ հետախուզակա՞ն, հակահետախուզակա՞ն:
– Համ հետախուզական, համ էլ հակահետախուզական:
– Ստեղ ի՞նչ հետախուզություն եք անում: Թե պարզապես ադրբեջանցի շպիոն տեսնելուց ձեզ զանգենք:
– Դե չէ, ուզում եմ իմանամ, թե իմ կուռացիայի տարածքում ո՞վ ի՞նչ է անում:
Ստիպված եղանք բացատրել, որ իր հայցած տեղեկությունները կան պետռեգիստրում ու փոքրիկ լիկբեզ անել «Ազգային անվտանգության մարմինների» մասին ու «Հաշվապահական հաշվառման» մասին օրենքների և Քաղաքացիական օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ:
Հ.Գ. Իսկ դուք առավոտները զեկուցո՞ւմ եք ԱԱԾ-ին, թե ինչով եք զբաղված:)))»:
Օրը ուրախ սկսվեց: Կամ պատմություն տեղեկացված անտեղյակ ԱԱԾ-ականի մասին:)))Գրասենյակ մտավ մի երիտասարդ: Խոսակցություն…
Gepostet von Daniel Ioannisyan am Mittwoch, 20. Februar 2019