«EasyPay տերմինալներով վճարում հանկարծ չանեք». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«EasyPay տերմինալներով վճարում հանկարծ չանեք». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայեր ջան, մի հատ խորհուրդ տամ ձեզ, եթե ձեր ժամանակը, գումարը և նյարդերը թանկ են ձեզ համար, ապա ձգտեք էն EasyPay տերմինալներով վճարում հանկարծ չանեք: Հերիք չի իրանց պատճառով գիշերվա ժամին վճարածդ գումարը չի նստում, ասում են՝ համբերեք առավոտ կնստի, քանի որ մասնագետն առավոտա գալու աշխատանքի, դրան գումարած տերմինալը կտրոն չի տալիս, ասում ես՝ լավ դե ուրիշ տերմինալով կվճարեմ, էդ փողը հետ վերադարձրեք, քանի որ առավոտը դուք էլ կարող էիք վճարել, բայց ձեզ հենց հիմայա պետք, որովհետև կարևոր աշխատանք պետք ա կատարեք: Իրանք առաջարկում են, որ մի հատ էլ իրենց տերմինալով վճարես, էս վճարածդ էլ եկող ամսվա վրա գանձեն, դե պարզ ա, որ չես համաձայնվում, որովհետև էդ փողդ էլ կարա չնստի: Տենց ձևակերպում են, որ գումարդ հետ վերադարձնեն ու ինչա՞ պարզվում՝ 12 աշխատանքային օր հետո նոր կկապնվեն գումարի վերադարձի համար: Հասկանում եք չէ՞՝ մարդիկ հերիք չի քեզ անհարմարություն են պատճառում, մի հատ էլ ասում են՝ 12 օր սպասի: Մի խոսքով նավսյակի գործ չունեք էդ տերմինալներից: Էս կազմակերպության միակ լավ բանը դա մաքսիմալ բարեհամբույր օպերատորներն են, ովքեր իրանց ղեկավարների վատ աշխատանքի համար հազար անգամ ներողություն են խնդրում»:



Նման նյութեր