Հակոբ Կարապետյանի պատասխանը՝ Դավիթ Խաժակյանին
Advertisement 1000 x 90

Հակոբ Կարապետյանի պատասխանը՝ Դավիթ Խաժակյանին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակայաին տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանն էապես նվազեցրել է՝ նախորդ տարվա համեմատ» (գրառումը՝ առաջին մեկնաբանությունում):

Պարոն Խաժակյանի գրառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018-ի համար, և 16 տեսակի պահեստամասերի հայտ՝ 2019-ի՝ միայն առաջին կիսամյակի համար: Ուստի, համադրելի չէ 2018-ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019-ի առաջին կեսի ծավալի և տեսակների հետ:

Առհասարակ, պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի էլ համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների, և հետևաբար, պահեստամասերի տեսակների և քանակների անհրաժեշտություն:

Վերահաստատում ենք, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի և որակի կրճատում չի նախատեսվում` չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը»:



Նման նյութեր