
Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատճառները շատ են, ներկայացնեմ մի նկատառում:
Ուրեմն տանուտերական /վարդանանց/ զորքը կանգնած է պարսկա-հայկական միացյալ բանակի դեմ ու տանուտերական անվարժ զորքին ջանում են խրախուսել, ոգեկոչել … իսրայելցի զորավարներ Հեսուի, Գեդեոնի, Եփթայայի և այլոց անունները տալով ու նրանց քաջագործությունները վկայակոչելով:
Որպեսզի ըմբռնեք վիճակի անհեթեթությունը, պատկերացրեք այսպիսի վիճակ՝ իսրայելական բանակը կանգնած է թշնամու դեմ ու նրանց առաջնորդները քաջալերում են նրանց Հայկի, Տիգրան Մեծի, Գևորգ Մարզպետունու, Դավիթ Բեկի անունները տալով ու նրանց քաջագործությունները վկայակոչելով….
Կքաջալերվի՞ այդ բանակը…»