
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե իր կարծիքով մեծահարուստները, բիզնեսմեններն իրենց ունեցվածքի 70%-ը պետք է վերադարձնեն, քանի որ անօրինական է»։ Էս ի՞նչ է խոսում, էս ի՞նչ է ասում… էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են… Մենակ թե թող մի քանի մանր հարցի պատասխանի, թե կոնկրետ ի՞նչ չափորոշիչներով են որոշելու մեծահարուստներին, ինչո՞ւ հենց 70%-ը, էդ ի՞նչ տնտեսագիտական հաշվարկներ են, էդ ի՞նչ դատարանի որոշում է, միգուցե մի 99% վերադարձնեն՝ «նավսյակի». շատ ըլնի քիչ չըլնի։ Նման հայտարարությունները կարող են Հայաստանից կապիտալի արտահոսք էլ հրահրել»։