Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամյանի գրառումը. Ի՞նչ կանեք, եթե Հայաստանի սահմանը խախտվի մի թշնամական խմբի կողմից:
Այ, ինձ համար դրան համարժեք իրավիճակ է ստեղծվելու, եթե հանկարծ, Աստված չանի, Սովետական Հայաստանի հիմնին վերադարձի առաջարկը (փոխված բառերով լինի, թե ինչպես), մի օր դառնա պաշտոնական:
Դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կա երկրի ֆիզիկական սահման, ու կան սիմվոլիկ սահմաններ: Սովետական Հայաստանի հիմնի վերադարձը սիմվոլիկ սահմանի խախտում է, որի դեմ թույլատրելի է պայքարել նույն միջոցներով, ինչ ֆիզիկական սահմանի խախտման դեպքում: Չեմ պատրաստվում բացատրել ոչինչ: Ամեն բան՝ ինչ էական էր, ասվել է, այդ թվում նվաստիս կողմից:
Դիրքորոշում եմ գծում, որ հետո զարմացողներ չլինեն:
Երաժշտությունը, Արամ Խաչատրյանը և այլն նման քննարկումների առաջարկներ չեմ ընդունում: Գրում եմ իմ ու ինձ պես զգացողների՝ քաղաքական հայերի համար, որոնց համար Հայաստանն ամենից վեր է:
Հուսամ, գրում եմ հնարավորինս հստակ ու հասկանալի:
Հ.Գ. «Իմ քայլի» իմ ընկերներին խորհուրդ կտայի մտածել, որ եթե այսպես շարունակվի, ապա ստվերը միայն ձեր միջի ակնհայտ ծաղրածուի վրա չի ընկնում: Չի կարելի տպավորություն ստեղծել, որ «գիժ պարապող» մեկի միջոցով ինչ որ այլ բան է փորձարկվում: Եթե չի հասկանում ընկերական հորդորներն ու այլ բարի դրացիական մաղթաքնները, ժամանակն է այլ՝ հասու միջոցներով հասկացնել այդ մարդուն, որ գնա իր խելքին հասանելի թեմաներով զբաղվի: