Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը տիեզերք է դուրս բերել ինդոնեզական PSN-6 (Nusantara Satu) կապի արբանյակը և Իսրայելի SpaceIL ընկերության «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը: Այդ մասին հայտնել է SpaceX-ը: «(Երկրորդ աստիճանի ապարատի) հաջող անջատումը հաստատված է: SpaceIL լուսնային մոդելն սկսել է երկամսյա ճանապարհորդությունը դեպի Լուսին»,- ասված է ընկերության Twitter-ում:
Falcon 9 տանող հրթիռն՝ ապարատներով, մեկնարկել է փետրվարի 21-ին ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 20:45-ին (Երևանի ժամանակով փետրվարի 22-ի 05:45-ին) Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետից:
Անջատումից հետո հրթիռի առաջին աստիճանը, որը կատարում է թափառքային բլոկի դեր, պլանավորված փափուկ վայրէջք է կատարել հեռակառավարվող հարթակի վրա՝ Ատլանտյան օվկիանոսում Ֆլորիդայի ափի մոտ: