Ավստրալիայի և Հյուսիսային Ամերիկայի գիտնականներն Ինդոնեզիայում գտել են Ուոլեսի հսկայական մեղվին (Megachile pluto): Վերջին անգամ այս միջատներին տեսել են 38 տարի առաջ: Այդ մասին գրել է The Guardian-ը:
Չորս սանտիմետր երկարությամբ կենդանի էգին գտել են գետնից երկու մետր բարձրությամբ ծառի վրա գտնվող մեծամրջյունների բնում:
«Սեփական աչքերով տեսնել, թե որքան մեծ ու գեղեցիկ է նա, լսել նրա հսկայական թևերի շրշյունը, երբ նա թռչում էր իմ իմ գլխի մոտով,-դա պարզապես անհավատալի է»,- ասում է լուսանկարիչ Քլեյ Բոլթը, որն առաջինն է լուսանկարել հսկային: 1859 թվականին նատուրալիստ Ալֆրեդ Ուոլեսն առաջին գիտնականն է դարձել, որը նկարագրել է հսկայական մեղվին: Megachile Pluto-ները համարվում են աշխարհի ամենախոշոր մեղուները: Դրանց մարմնի երկարությունը հասնում է չորս սանտիմետրի, թևերի բացվածքը գերազանցում է վեց սանտիմետրը: Այդ մեղուները չեն ապրում պարսերով, ինչպես իրենց եվրոպացի ցեղակիցները: Հսկայական ծնոտների օգնությամբ նրանք հավաքում են խեժը և դրանից բույն պատրաստում մեծամրջյունների բներում: