
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:
Վանեցյանը նոր գյուտ չի արել կամ նոր ինֆորմացիա չի տվել հասարակությանը, ասել է այն, ինչը իրականում գոյություն ունի, և դրանով մեծ զարմանք չպետք է ապրենք:
Հարցը ավելի հետաքրքրական է ներիշխանական կոնտեքստում։ Փաստացի Վանեցյանը գծեց մի սահման, որով առանձնացավ մնացյալից իր սթափ գնահատականով:
Ինչպես իրեն հետագայում կդրսևորի Վանեցյանը, դա ժամանակի հարց է, բայց որ այլևս սևի ու սպիտակի շրջանակից դուրս ենք, արդեն ակնհայտ է:
Ակներև է, որ Վանեցյանը մարտահրավեր նետեց, թե ովքեր կընդունեն մարտահրավերը, դա էլ է ժամանակի հարց»: