Հարգելի ընկերներ, այսօր մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել` մեզ հրավիրել են հարկային տեսչություն` զրույցի:
Զրույցի պարունակությունը կայանում էր նրանում, որ անհրաժեշտ է մտածել պետության մասին և ավելացնել հարկային մուտքերը: Ուզում ենք հատուկ նշել, որ մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք եղել ենք բարեխիղճ հարկատու` միշտ խփել ենք ՀԴՄ-ները և բոլոր աշխատողները գրանցված են եղել:
Վերջը` ներկայացվեց պահանջ, որպեսզի մենք գոնե ՀԴՄ-ի մեջ ներառենք 10%-անոց սպասարկման վճար, հակառակ դեպքում «Ամեն օր Ձեր աշխատուղներին կկանչենք մեր մոտ զրույցի, դուք աշխատող չեք ունենա և կստեղծենք այլ խոչընդոտներ Ձեր աշխատանքի համար»:
Այդ դեպքում 800 դրամանոց սուրճը ավտոմատ կդառնա 880 դրամ և ամենավատը այն է, որ այդ թանկացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում և այդ տարբերությունը վճարելու եք դուք:
Ամենազայրացնող փաստը այն է, որ մեր հարկային մարմինները գործում են «Ռեկետի Մեթոդներով»:
Բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը և օգնել մեզ գտնել ելք այս իրավիճակից: Չէ որ սա սիստեմային խնդիր է: