
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» կամ՝ «Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի» նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը շուրջ 27 մլն դրամի պարգևավճար է բաժանել աշխատողներին եւ դատարկել Կենտրոնի բյուջեն։
Կենտրոնի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ գումարը բաժանվել է 20 հոգու։ Ներկայիս տնօրեն Սերգեյ Խաչատրյանն այսօր հիմնարկում ժողով է գումարել, և վերջիններիս տեղեկացրել այդ մասին՝ դրանով բացատրելով նաեւ կլինիկայի աղետալի վիճակը։ Բայց «Հրապարակի» հետ զրույցում Խաչատրյանն ամեն կերպ փորձեց պաշտպանել նախկին տնօրենին:
«Ես ասել եմ, որ 27 մլն պարգևատրումներ է եղել այն կոնտեքստում, որ հիմնարկը պարտքեր ունի։ Պարգևատրումներ ստացել են շատ- շատ մարդիկ՝ բժիշկներ, բուժքույրեր, հիվանդապահներ, շատերն են ստացել, 20 հոգի չէ։ Ընդհանուր 27 մլն է եղել, բայց ես չեմ ասել, որ դրա մեջ վատ բաներ եմ տեսնում։ Ես վատ բաներ տեսնում եմ նրա մեջ, որ պարտքերի պարագայում է, և իմ կյանքում երբևիցե նախորդ տնօրեններին կամ ղեկավարներին բան չեմ ասել, որովհետև դա անշնորհակալ գործ է, մի օր ես էլ եմ դառնալու նախորդ։
Ամբողջությամբ՝ hraparak.am