Նեյրոցանցը սովորել է ստեղծել գոյություն չունեցող մարդկանց լուսանկարներ
Advertisement 1000 x 90

Նեյրոցանցը սովորել է ստեղծել գոյություն չունեցող մարդկանց լուսանկարներ

Ծրագրավորողը ստեղծել է կայք, որը կարողանում է ստեղծել անթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված մարդիկ գոյություն չունեն:

Thispersondoesnotexist  կայքի հեղինակը Ֆիլիպ Վանգն է: Նա հավաքագրել է շատ իրական  մարդկանց լուսնկարներ և նեյրոցանցի միջոցով խմբագրել դրանք: Ծրագիրը կարողանում է առանձնացնել դեմքի  տարբեր հատվածներ՝ մազեր, քիթ, շրթունքներ, դեմքի ձև և այլն:

The Verge-ը հայտնում է, որ կայքը կարողանում է միավորել տարբեր հատվածները և ստանալ լուսանկարներ, որոնք գրեթե անհնար է տարբերել իրական մարդկանց նկարներից:

Անգամ 100 մարդու լուսանկարից հնարավոր է ստանալ 100 հազարավոր կեղծ մարդկանց նկարներ: Դրանք բոլորը կտարբերվեն իրարից:

Այս ալգորիթմն աշխատում է ոչ միայն դեմքերի, այլ նաև գրաֆիտիների և այլ լուսանկարների հետ:

Կայքի ստեղծողը փորձարկել է այն անիմեի հերոսների նկարներով:

Սիրարփի Աղաբաբյան