Սկզբում Նիկոլն ասում էր. «Եթե ինձ իշխանություն տաք, ես ձեր խնդիրները կլուծեմ, տնտեսական հեղափոխություն կիրագործեմ»:
Իշխանությունը ստանալուց հետո, Նիկոլն ասում է. «հիմա գնացեք ու ինքներդ ձեր խնդիրները լուծեք, տնտեսական հեղափոխություն արեք, կառավարությունից բան մի ուզեք»:
Եթե դու, սիրելի ընթերցող, քեզ խաբված ես զգում, նշանակում է ժամանակին հավատացել ես, որ Նիկոլին ընտրելու ես ու քո պրոբլեմները դրանով լուծվելու են: Նշանակում է, որ այն ժամանակ, երբ պետք էր ուշադիր լինել, մտածել, հարցեր տալ, դու ուղեղդ անջատել ու Նիկոլի գլխով էիր մտածում:
Ըստ այդմ կանգնիր հայելու առջև և նայելով ինքդ քո աչքերի մեջ 12 անգամ կրկնիր. «Այլևս երբեք չեմ հավատա պոպուլիստներին, այլևս երբեք չեմ ընտրի ճղճղան լաչառների, այլևս երբեք չեմ թողի, որ բամբասանքները գրավեն իմ ուղեղը և ինձ թելադրեն, թե ինչ անեմ»:
Իսկ եթե ոչ միայն ընտրել ես, այլ նաև ճանապարհ ես փակել, ապա ամեն ասելուց հետո մի հատ էլ լավ, ջիգյարով ապտակ տուր ինքդ քեզ: Առանց խղճալու, նամուսով:
Իսկ հետո գնա ու մտածիր, թե ոնց ենք երկիրն այս կղանքից հանում:
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: