ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ, քննադատող ու վերլուծող աշակերտ, դպրոցը` սիրելի, իսկ կրթությունը` ցանկալի: Այս արդյունքներին մտադիր ենք հասնել դպրոցական ծրագրերի վերանայման, դասագրքերի թեթևացման, նոր նախակրթարանների ստեղծման շնորհիվ: Բուհերի փոփոխությունները նույնպես առջևում են, գիտությունը պետք է վերադառնա բուհ»:







