Ֆեյսբուքի օգտատեր Անի Խաչատրյանի գրառումը.
Էսօր 46 համարի (նկարի մեջի ավտոն ա, 24 62 համարներով) մարշրուտկայի վարորդը ծխում էր, խնդրեցի հանգցնել սիգարետը, չհանգցրեց, թե բա չեմ հանգցնելու, ասում եմ, տեղյակ ե՞ք, որ տուգանք ա հասնում դրա համար, ասում ա դուրդ չի գալիս, իջի, էս իմ անձնական մեքենան ա, ինչ կուզեմ կանեմ, ում ուզում ես բողոքի:
Ասում եմ, լավ ա չեք ուզում խմեք, ոտք լվանաք կամ բնական կարիքներ հոգաք: Ու էդ ընթացքում էս նկարի մեջի երևույթը, որ ուղղակի ուղևոր էր, ոգևորված սկսում ա իմ վրա գոռգոռալ, հետո իջնում ա նույն կանգառում, որտեղ ես, ու վրա ա գալիս ինձ, դեմս ա փակում, չգիտեմ ինչեր ա անում: Սկսում ա ինձ վիրավորել, վերջում էլ հայհոյում ա: Ես ապտակեցի սրան, մի մեծ քար վերցրեց, որ խփի, էդ ժամանակ ես քարով խփեցի ու թողեցի գնացի:
Ես չեմ հասկանում, դեռ ինչքա՞ն պիտի մենք ներվեր քայքայենք, ինչ ա թե օրենքի կատարմանը չեն հետևում համապատասխան մարմինները, ինչ ա թե ամեն անգամ մի անողնաշար հայտնվում ա, որ պաշտպանում ա դրանց, ինչու՞ պիտի ես ամեն անգամ կամ ստիպված շնչեմ դրանց ծուխը կամ էլ ներվայնանամ արդեն էն մտքից, որ ասելուց հետո կարող ա սենց մի անասուն լինի: Ախր, պրիմիտիվ բան ա: Ինչքաաաա՞ն: Խնդրում եմ նշեք համապատասխան մարդկանց, ովքեր էս հարցով կզբաղվեն, հեսա տրանսպորտի նախարարություն էլ կզանգեմ: