Հայ հայտնիներից ովքեր են հետևել «Օսկար 2019»-ին և ինչ կարծիք ունեն մրցանակակիրների մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ հայտնիներից ովքեր են հետևել «Օսկար 2019»-ին և ինչ կարծիք ունեն մրցանակակիրների մասին. life.tert.am

«Օսկար 2019»-ն արդեն անցյալում է, կինոաշխարհի ամենասպասված իրադարձության հերոսների անունները՝ հայտնի։ Համաշխարհային կինոյի ամենավառ աստղերը մեկ վայում էին` ներկայացնելու տարվա ամենենահնչեղ ու քննարկված ֆիլմերը։ Այս իրադարձությանը հետևելու համար պետք չէ մեծ կինոսեր, կինոգործիչ կամ կինոքննադատ լինել․ նորաձևություն, երաժշտություն, սկանդալներ, այստեղ ամեն ինչ կա։

Tert.am Life-ը  ոլորտի հայ ներկայացուցիչների հետ զրուցել է մրցանակաբաշխության մասին։ Ինչպես «Գրեմմիի» դեպքւոմ, այնպես էլ հիմա պարզեցինք որ շատերը չեն հետևել մրցանակաբաշխությանը։

Դերասան Ավո Խալաթյանն ասաց, որ այս ընթացքում ֆիլմում է նկարահանվում և ֆիլմ դիտելու ժամանակ չի ունեցել՝ մրցանակաբաշխության մասին վերջին նորություններն էլ իմացավ հենց մեր զրույցի արդյունքում։

Դերասան Վարդան Հովսեփյանն էլ նկատեց, որ արդեն հայրիկ է՝ վերջին շրջանում մրցանակաբաշխությունից շատ ավելի կարևոր գործեր ունի։ Նրա փոխանցմամբ` այս տարի բացարձակ չի հետաքրքրվել մրցույթով։

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հասցրել է նորմիանացված ֆիլմերից մի քանիսը դիտել, բայց չի հետևել բուն մրցանակաբաշխությանը․ «Երկրում էլ չեմ եղել։ Դիտել եմ «Ֆավորիտուհի»-ն, «Կանաչ Գիրք»-ը։ Որպես մրցանակակիր` կցանկանայի հենց այդ ֆիլմերը տեսնել,  շատ լավ է, որ նախընտրածս ֆիլմերից մեկն է արժանացել Օսկարի»։

Մրցանակաբաշխության կողքով անտարբեր չի անցել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Մրցանակակիր «Կանաչ գիրք» ֆիլմը դեռ չի դիտել, բայց կդիտի առաջին իսկ հնարավորության դեպքում։ նրա խոսքով`անչափ ուրախ է տարվա լավագույն դերասանուհի անվանակարգի հաղթողի համար։

Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանը մրցանակաբաշխությանը չի հետևել ժամանակի սղության պատճառով, բայց նախընտրած ֆիլմեր ունեցել է․ «Նկարահանումների եմ եղել և չեմ հասցրել դիտել, բայց առաջադրված ֆիլմերին, իհարկե, ծանոթ էի։ Մեզ մոտ՝ Հայաստանում, շատ քիչ ֆիլմեր ներկայացրին։ Մեծ էկրանին բոլոր ֆիլմերը դիտելու հնարավորություն չունեցա ՝ տեսել էի միայն «Կանաչ գիրք»-ը»։

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն էլ ասաց, որ հետևում է մրցանակաբաշխություններին՝ դիտել է առաջադրված գրեթե բոլոր ֆիլմերը։ «Ես առավոտյան 7-ին արթնանում եմ և մինչև ուշ երեկո ծանրաբեռնված աշխատում։ Մրցանակաբաշխությունը չեմ դիտել ուղիղ հեռարձակմամբ։  «Ֆավորիտուհին» և «Կանաչ Գիրքը»  շատ լավ ֆիլմեր են։ Վերջինի սցենարը ուղղակի հիացմունքի է արժանի, միտքը շատ լավն է, դերակատարումն էլ հրաշալի էր»։

Ամբողջությամբ՝ life.tert.am