«Մենք հո սուտ չե՞նք խոսում». ուրցաձորցիները վարչապետից պահանջում են գյուղապետի հրաժարականը
Advertisement 1000 x 90

«Մենք հո սուտ չե՞նք խոսում». ուրցաձորցիները վարչապետից պահանջում են գյուղապետի հրաժարականը

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ՏԻՄ ընտրությունների ժամանակ վերընտրված գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:

Ինչպես արդեն հայտնել էինք, փետրվարի 17-ին Ուրցաձոր համայնքի ղեկավար էր վերընտրվել ցուցարարների և իշխանության պահանջով հրաժարական տված թեկնածու Ռաֆիկ Անդրեասյանը: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը բազմաթիվ ապօրինություններ է իրականացրել, զբաղվել է թալանով: Նրանք ներկայացրել են փաստաթղթեր, որտեղ թվերով տեսանելի է Ռաֆիկ Անդրեասյանի ունեցվածքը. «Իր տղան ընդամենը 25 տարեկան ա, բայց տեսեք՝ ինչքան ունեցվածք ունի… Դավիթ Սանասարյանը պահանջեց, որ սեփականության վկայականները ցույց տան, իր սեփականության վկայականներն ինչի՞ համար չհանձնեց… Մենք հո սուտ չե՞նք խոսում, ո՞վ պետք ա էս գործին ընթացք տա, վարչապետը տեղյակ չի էս գործերից…»,- նշում էին ուրցաձորցիները:



Նման նյութեր