Էկզոտիկ սանրվածքով հայտնի պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարել է, որ հայկական բանտերում հետհեղափոխական շրջանում կալանվածների թիվը զգալիորեն քիչ է, քան հետհեղափոխական Վրաստանում։ Ու Հայաստանում կալանավորների թիվն է բերում. 2266 մարդ։
Հայաստանի բնակչությունը 2018 թվականին ըստ պաշտոնական տվյալների 2.9 մլն կարգի է, Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո՝ 2004 թ. բնակչությունը 4.3 մլն էր։ Եթե նկատի ուներ այսօրվա Վրաստանը, ապա 3.7 մլն կարգի է։
Ասածս. այս երկու անհամեմատելի թվերի պարագայում կալանավորների թիվը համեմատելը ոչ մի բան չի ասում ո´չ մեր, ո´չ էլ Վրաստանի բանտային ու դատական համակարգի մասին։ Անիմաստ համեմատություն է։
Նույնիսկ բարձր դասարանցին չպիտի այսպիսի անկապ համեմատություններ անի, էլ ուր մնաց երկրի խորհրդարանի պատգամավորը։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: