Մի անհոդաբաշխ իրեն Անգլիայի թագուհու տեղն է դրել
Advertisement 1000 x 90

Մի անհոդաբաշխ իրեն Անգլիայի թագուհու տեղն է դրել

… և այո, պարոն Փաշինյանը չէր սխալվում ՝ եթե մշակույթի ոլորտը պիտի ղեկավարի Նազենի Ղարիբյան անունով մի անձնավորություն, ում կյանքի նպատակը արվեստագետների հետ բանավիճելն ու համացանցում գրառումներով այս կամ այն ոլորտի արվեստգետներին մատ թափ տալն է, հացադուլի մեջ գտնվողին վարկաբեկելն ու թատրոնները լուծարելը, ապա այո, մեր երկրում մշակույթի նախարարությունը պետք է լուծարել:

Լուծարել, քանի դեռ նման կերպարների ձեռքերը չի հասել մատենադարան, քանի դեռ չեն որոշել Կոմիտասի երաժշտության մեջ սխալներ որոնել, քանի դեռ Մինասի նկարները զուտ գունային խզբզոց չեն և քանի դեռ նրանց համար Թումանյանը 150 տարեկան խելքը թռցրած ծերունի չէ ու քանի դեռ նման թատերական պեդանդը չի որոշել լուծարել ու փակել Թումանյանի թուն- թանգարանը:

Պետք շուտ լուծարել մշակույթի նախարարությունը, քանի դեռ նրա ղեկավար Նազենի Ղարիբյանը Խաչատուր Աբովյանի փնտրման համար հետախուզում չի հայտարարել, քանի դեռ օպերայի շենքը ստրիպտիզ կլուբ չեն սարքել ու քանի դեռ «Նազենի» անունով հայ մշակութային փառատոն չի ստեղծվել, որտեղ իրեն Անգլիայի թագուհու կերպարում նա իր իսկ կիսանդրիով ձևավորած մրցանակներ չի բաժանել:

…եթե նա է մեր մշակույթի փայփայողը, ուրեմն մեր երկրին պետականորեն մշակութային օջախ պետք չի՝ այդ փողերը ավելի լավ է զոհված տղերքի էրեխեքին տվեք, որ « Նազենի» չմեծանան:

Սուրեն Արեենց



Նման նյութեր