
Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը չէ, որին պետք է համաձայնվենք կամ ոչ (իհարկե, դրա այլընտրանքը պատերազմն է): Այսօր հարցն այն է, թե Ադրբեջանը համարժեք ի՞նչ է զիջում մեզ: Այս հարցին առ այսօր պատասխան չի եղել: Բայց չէ՞ որ նա է պատերազմ սկսել մեր դեմ և պարտվողն էլ ինքն է եղել: Ուրեմն ինքն էլ պետք է փոխզիջում տա մեզ իր կորցրած այնպիսի տարածքներով, որոնցով կարելի կինի ապահովել մեր երկրի արևելյան սահմանների անվտանգությունը»: