«ԱԱԾ-ն պետք է հրապարակի տեղեկություններ կոնկրետ այս գործի վերաբերյալ». Արթուր Սաքունց
Advertisement 1000 x 90

«ԱԱԾ-ն պետք է հրապարակի տեղեկություններ կոնկրետ այս գործի վերաբերյալ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածված տեղեկության մեջ կա մի քանի «մանր» մեղմ ասած անճշտություն: Նախ մեկ հոգի է ձերբակալված: Եկրորդ՝ ծառայում են ոչ թե եղբայրներ, այլ հորեղբոր տղաներ: Եվ վերջապես՝ վերնագիրն ակնհայտ չի համապատասխանում նույնիսկ տեքստի բովանդակությանը:

Բայց, մի քանի հարցեր: Հարց առաջին՝ ԱԱԾ-ն պետք է անպայման հրապարակի տեղեկություններ կոնկրետ այս գործի վերաբերյալ, թե ինչո՞ւմ է մեղադրվում ՊՎԾ-ի վարչության պետը: Հարց երկրորդ՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ բացահայտում չի եղել: Հանկարծ չասեք, թե հրեշտակներ են ԱԱԾ-ի բոլոր ծառայողները: Հակառակ պարագայում, այնպիսի տպավորություն եք ուզում ստեղծել, թե նախկին կոռուպցիոն համակարգի պխայմաններում ԱԱԾ-ն մնացել էր սրբերի դարբնոցը:

Նման իրողությունը, կամ ավելի ճիշտ չփոփոխված իրողությունը, մեղմ ասած վիրավորանք է ողջամտության նկատմամբ: Եվ վերջապես հարց՝ կամ ավելի ճիշտ պնդում երրորդ, արդյո՞ք ԱԱԾ-ն չի դառնում սուպերվարչապետական կառավարման սուպեր պետական մարմին: ԱԱԾ-ն անպայման, առանց հապաղման, պետք է դուրս բերվի Կառավարության ենթակայությունից և ձևակերպվի որպես անկախ պետական մարմին և սահմանվի անմիջական պառլամենտական արդյունավետ վերահսկողություն նրա նկատմամբ:

Այս մասին, բազմիցս ենք պահանջել, հայտարարել, հիմնավորել, առաջարկել: Անվերահսկելի ու սուպեր պետական ինստիտուտները չեն կարող գոյություն ունենալ ժողովրդավարական և իրավական պետությունում, որտեղ պետք է իրացված լինի իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը»:



Նման նյութեր