Սկզբի համար հարց. Ո՞ր մի անասունն ա կրակում արագիլի վրա։ Պիտի ուտեի՞ք, թե՞ ուղղակի հավեսի համար։
Էս արագիլին էսօր կեսօրին մի քանի հոգով գտանք գյուղում, կրծքավանդակի ու թևի հատվածում վնասվածքով։ Մի կերպ էր ոտքի վրա կանգնում։
Ամբողջ տարածաշրջանում էն սյուների, որոնց վրա արագիլի բույն կա, համարակալումներ են ու ինչ որ տիպի ինֆորմացիա կապ հաստատելու համար։ Ոչ կայքը կա, ոչ համարն ա երբևէ զանգերի պատասխանել։ Բայց ըստ երևույթին էդ մարդիկ ինչ որ կերպ պետությունից գումարներ են ստանում նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Ու գյուղում ինձ ասացին, որ մի քանի տարի ա նման իրավիճակի դեպքում զանգում ենք ու պատասխան չկա։
Մտածեցինք՝ դե լավ, ուրիշ ճար գտնենք):
Էլ ՀՀ բնապահպանության նախարարություն, էլ 911 ու ինչ կազմակերպություն ասես, Էջմիածնում մի քանի անասնաբույժ… բայց դե կիրակի էր)))):
Ոչ մի գրողի տարած արձագանք ու օգնություն։
Գտանք մեր գյուղի մի քանի սրտացավ մարդ Makich Muradyanի օգնությամբ:
Մեր գյուղի միակ անասնաբույժին՝ ծեր պապիկ արդեն, ինչով կարողացավ օգնեց։
Չհանձնվեցինք, տարանք կողքի գյուղի անասնաբույժի մոտ էլ, ինչ որ դեղ ներարկեց ու ասեց կերակրեք մի երկու օր, կլավանա))
Մի քանի ժամ առաջ արագիլը սատկեց, որովհետև չկա ոչ մի անտեր օղակ, որին դիմես ու օգնություն ուզես սենց դեպքերում։
Ահավոր եմ ջղային, էս հարցով ես վստահաբար կզբաղվեմ դեռ!!!
Ու եթե կան մարդիկ, ովքեր ինչ որ կերպ նման հարցում ինձ աջակցել կարող են, խնդրում եմ արձագանքել։
Աննա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից: