«Հերթական ահազանգը Նիկոլ Փաշինյանին». Պետրոս Մակեյան
Advertisement 1000 x 90

«Հերթական ահազանգը Նիկոլ Փաշինյանին». Պետրոս Մակեյան

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական ահազանգը վարչապետ Նիկոլ Փաշինյանին. պարո՛ն վարչապետ, թավշյա հեղափոխական իշխանության երեք գերակա ոլորտներից մեկը հայտարարվեց գյուղատնտեսությունը, որը տրամաբանական և ողջունելի է, քանի որ սակավահող Հայաստանը, որի վարելահողերի կեսը չի մշակվում, այլևս ազգային անվտանգության խնդիր է։

Այդ որոշման օգտին է նաև այն հանգամանքը, որ երկրի բնակչության կեսը գյուղաբնակներ են և աղքատության տոկոսն այդտեղ շատ ավելի բարձր է։ Սպասելի պետք է լիներ, որ գերակա ոլորտ հայտարարելուց հետո նախաձեռնվեր անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված իրավիճակը շտկելու։ Պետք է արձանագրենք, որ տասնամյակներ շարունակ գյուղացիների բախտը չի բերել այդ ոլորտի պատասխանատուների հարցում, նրանք բացի տեսական գիտելիքներից որևէ ձևով պատկերացում չեն ունեցել գյուղի և գյուղացու խնդիրների և հոգսերի մասին, չհաշված նրանց անհատական գյուղատնտեսության ոլորտի անհամատեղելի որակները։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ տեղին չէր գյուղատնտեսության նախարարության լուծարումը։ Ավելին՝ խիստ մտահոգիչ է, որ հեղափոխությունից տասն ամիս անց սկսել է գործել սամվելալեքսանյանական տասնամյակների փորձված համակարգը, մասնավորապես՝ ներկրել անորակ անհամեմատ էժան միս, որը սեփական առևտրի կետերում շատ հաճախ իրացվում է որպես տեղական միս՝ ապահովելով գերշահույթ, միաժամանակ իր անմիջական աջակցությամբ իջեցնում են տեղական մսի գները, զուգահեռաբար թանկացել է նաև անասնակերը։

Մասնավորապես՝ վերջերս խոզի մսի գները նվազել է 30%-ով, իսկ կերը՝ հատկապես գարին, թանկացել է 50%-ով։ Այս ամենի հետևանքով սկսվել է անասնագլխաքանակի հերթական կոտորածը և գյուղացիների սննկացման գործընթացը։

Հարգանքներով՝ Պետրոս Մակեյան»:



Նման նյութեր