«Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. ««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, և նրանց հանգանակած գումարի չափը: Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ դա տեսել է, ֆեյսբուքում այդ մասին գրառում արել, և դարձրել այս օրերի լրահոսի թոփ թեմաներից մեկը: Ընդ որում, բոլոր ԶԼՄ-ների լուրերն սկսվում են հետևյալ նախադասությամբ. «…հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը», և դա կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ցանկն այսօր կամ երեկ է հրապարակվել:
և…. Ինչպիսի վերլուծություններ, մութ գործարքների մասին կասկածներ, արված նվիրատվությունների և հարկային պարտավորությունների կատարման/չկատարման մասին թափանցիկ ակնարկներ, օդում կախված լուրեր: Ամեն ինչ նորմալ է, ցանկը հրապարակվել է, և մենք էլ որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, և այլն: Նորմալ չէ այն, որ եթե ինչ-որ մի անհատ ևս չորս ամիս սույն ցանկը պատահաբար չհայտնաբերեր, այս շատ կարևոր թեման հայկական մեդիադաշտին այդպես էլ հասու չէր լինի: Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա ցանկում նշված բոլոր խոշոր նվիրատվություններն արվել են հուլիսի վերջին «Մարիոթ» հուրանոցում կայացած գալա-ընթրիքի ժամանակ, կամ դրանից կարճ ժամանակ անց: Այնպես որ, տվյալ դեպքում բոլոր վերլուծություններն ու մութ գործարքների մասին կասկածները շուրջ 7 ամիս ուշացած են: Հատուկ լրագրողների համար`
«Իմ քայլը» հիմնադրամի կայքը պատրաստ լինելուց հետո այնտեղ կզետեղվի նաև այս հիմնադրամի նվիրատուների ցանկը: Յուրաքանչյուրը կշահի, եթե առաջինը հայտնաբերի այդ «գանձը»: Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների կամ պատահականությունների հույսին»: