
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջվա կեղծողներն այսօր ԵՊՀ են պաշտպանում… Ուղիղ մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրը, ԵՊՀ-ում տեղի էին ունենում կեղծիքներ, ու ակադեմիական ազատությունների և բուհական ինքնավարության նորօրյա ռահվիրաները սուսուփուս, բերանները ջուր առած հետևում էին այդ կեղծիքին։ Ախր, ամեն ինչ արձանագրված է, մի՛ խոսեք, ինչ խոսում եք. օգտագործվում է ձեր դեմ»։