Ի՞նչ է նշանակում՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է:
Այսինքն, տարիներ շարունակ մենք զարգացրել ենք մեր բանակի պաշտպանության ոլորտը, որպեսզի կանխենք ու թույլ չտանք, որ թշնամու սադրանքները հեռուն գնացող նպատակներ ունենան։ Բազմաթիվ դեպքերում մեր պաշտպանության արդյունքում կանխվել է ավելի խոշոր բախումներ։
Տարիներ շարունակ թշնամին փոքր և մեծ սադրանքներով փորձել է ամեն գնով ազդել մեր բանակի վրա թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Ամեն անգամ կարճ հարձակումներից հետո զորքը հետ քաշելով, փորձ է կատարվել հունից հանել հայկական բանակին։
Այս շրջանում, երբ Ադրբեջանը ամեն օր խոսում է խաղաղությունից, բայց կատարած գործողությունները չեն համապատասխանում խոսքերին, հայկական կողմը պատրաստվում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մերոնք անցնելու են նաև հարձակման։
Այսինքն, երբ առաջնագծում կամ թիկունքում կամ միջազգային հանդիպումների ժամանակ, մենք նկատենք, որ Ադրբեջանը կրկին նախապատասրավում է սադրիչ գործողությունների, այս անգամ մենք ոչ միայն ամրացնելու ենք պաշտպանության օղակը, այլ նաև նախորոք հարվածելու ենք այն կետին, որտեղ կատարվում է պատրաստվում է այդ գործընթացը։ Թշնամին նախորոք իր վրա զգալու է, որ չի կարելի սադրել, չի կարելի բզել։
Հայկական կողմը այդ կերպ ավելի շոշափելի արդյունքների կարող է հասնել, քան միայն պաշտպանվելով ու թշնամուն հետ շպրտելով։ Իրոք, շատ դեպքերում թշնամին նույնիսկ չպետք է հասցնի վերջնական պլան մշակել ու հենց նախապատրաստական աշխատանքների ընթացքում պետք է լռեցվի։
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: