Հայկ Մարությանը «Հրապարակ» օրաթերթին 5 օր ժամանակ է տվել. armlur.am
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը «Հրապարակ» օրաթերթին 5 օր ժամանակ է տվել. armlur.am

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի փաստաթղթում որպես հիմնավորում նշված է, որ Երևանի շահերից ելնելով պետք է ազատել տարածքը…

Տեղեկացնենք, որ «Հրապարակ» օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանու ավագանու որոշմամբ: Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով: Հավելենք. որ այս հասցեում գործունեություն են ծավալում «Հայելի» ակումբը, «Հետք» պարբերականը», «Առկա» լրատվական գործակալությունը, «Ա1+» և այլն:

«Հետք»ի խմբագիր Էդիկ Բաղդասարյան ArmLur.am հետ զրույցում ասաց, որ իրենք ծանուցում չեն ստացել, ու կասկածում են, որ կստանան քանի որ  այդ տարածքի համար գումար են վճարում, այսինքն` այդ տարածքը իրենց անհատույց տրված չէ: «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ ծանուցում չի ստացել, սակայն սպասում է ծանուցման, և հավելեց, որ իր պայմանագիրը լրանում է մեկ ամսից: ArmLur.am-ը  զրուցեց նաև «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հետ, ով ասաց, որ ինքը նման ծանուցում դեռևս փետրվարի 7-ին է ստացել, և նշեց, որ իրենց պայմանագիրն արդեն ավարտված է:

armlur.am



Նման նյութեր