
Այսօր՝ փետրվարի 26-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ԵՊՀ-ի մոտ՝ ընդդեմ մայր բուհի նկատմամբ ճնշումների: Ակցիան շարունակվելու վաղը:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից հրապարակախոս Նարեկ Մալյանը խոսեց նաև ՊՎԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Այսօր ԵՊՀ-ի մոտ ակցիայի ժամանակ հավաքվածներին ներկայացավ եղբայրներից Դավիթը և հայտարարեց, որ ինքը ձերբակալված Դավիթ Ադյանն է:
Լրագրողների հետ զրույցում Մալյանը շնորհավորեց Ադյանին ԱԱԾ-ից դուրս գալու համար. «Ես նախաքննության մանրամասներին չեմ տիրապետում, սակայն քանի որ նա եկավ քաջաբար ներկայացվա, մի երկու բան ասեմ: Այս պահի դրությամբ ԱԱԾ-ում քննվում է քրեական գործ, որի շրջանակներում ստուգվում են Ադյան եղբայրների, որոնք տարօրինակ կերպով բարձր պաշտոն են ստացել նույն կառույցում, և Զորաշեն ՍՊԸ-ի միջև կապերը: Իսկ այդ կապերն արդեն կարելի է ասել, անզեն աչքով երևում են: ԱԱԾ-ի գործում առկա են Զորաշեն ՍՊԸ-ի հիմնադիրների և Ադյանի եղբայրների լուսանկարները: Իրենց ընտանեկան քեֆերն են: Այդ առիթով Ադյան եղբայները ՖԲ-ից հեռացել էին, ջնջվել էին, սակայն ԱԱԾ-ին հաջողվել է ունենալ լուսանկարները»: