Էս թայլանդացիքին պատմում եմ, որ Հայաստանում մի լրատվական տեղեկություն է տարածում այն մասին, որ պետական վերահսկողության ծառայության 4 աշխատակից ձեռբակալվել են ԱԱԾ-ի կողմից, այլ լրատվականներ զանգահարում են ՊՎԾ-ի մամուլի քարտուղարին տեղեկությունը ճշտելու համար, ինքն էլ ասում ա, որ տեղեկություն չունի տենց բան եղել ա թե չէ։ Հարցնում են, իսկ գործի եկել են էդ մարդիկ այդ օրը թե ոչ, կրկին պատասխանում ա, որ չունի տեղեկություն։ Զանգում են ԱԱԾ մամուլի քարտուղարին՝ չի պատասխանում։ Ու տենց էլ պաշտոնական հերքում կամ հաստատում չունենք։ Խնդում են էս թայլանդացիք, ասում են ախպեր էդ ինչ ձև են աշխատում, հեն ա բերեք մենք գանք մամուլի քարտուղար աշխատենք, թող իրանք գան ստեղ Թոմ Յամ սուպ եփեն։ Էդ առաջարկության վրա կտրուկ ընդհատեցի իրանց, քանի որ ես կտրականապես դեմ եմ։ Թոմ Յամը ստեղ չափազանց համեղ ա, որ տենց փչացնենք։ Ավելի լավ ա թողնենք թող աշխատեն։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: