
Հայաստանի հանրային վայրերում կարգելվի ոչ միայն ծխախոտի, այլև բոլոր փոխարինիչների (սիգար, նարգիլե, էլեկտրոնային սիգարետ) օգտագործումը։
Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքը նախատեսվում է ընդունել մինչև 2019թ–ի մայիս։ Ընդ որում, փակ տարածքներում ծխելը կարգելվի 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ կիսափակ տարածքներում` 2022 թվականի մայիսի 1-ից:
Վաճառասրահներում ծխախոտ, սիգար, նարգիլե, այքոս և ծխախոտի այլ փոխարինիչներ ցուցադրելու արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թ-ի հունվարի 1-ից: Օրենքը խախտողների համար նախատեսված են տուգանքներ։