«ԱԱԾ-ն զբաղվում է բոլորով, բայց իրենով զբաղվող կառույց չեմ տեսնում». Արթուր Սաքունց
Advertisement 1000 x 90

«ԱԱԾ-ն զբաղվում է բոլորով, բայց իրենով զբաղվող կառույց չեմ տեսնում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ միամիտ հարց՝ կարո՞ղ է ուշադիր կամ տեղեկացված որևէ մեկը հիշեցնի, թե անկախությունից ի վեր արձանագրվել է գեթ մեկ դեպք, երբ ԱԱԾ-ի որևէ աշխատակից ենթարկված լինի քրեական պատասխանատվության: ԱԱԾ-ի դերի և կարևորության, նշանակության մասին մտորումները բերեցին այս, պատկերավոր ասած մակերեսին գտնվող, շատ պարզ հարցին, որը չգիտես՝ ինչու համառորեն գտնվել է հանրային ուշադրությունից դուրս: ԱԱԾ-ն, ըստ էության, զբաղվում է բոլորով, բայց իրենով զբաղվող կառույց չեմ տեսնում կարծես թե, չկա պարզապես: Սուպեր իշխանության սուպեր և անվերահսկելի գործիքը»:



Նման նյութեր