
Avetik Chalabyanը, իրեն բնորոշ շատ հստակ փաստարկված տեքստով, երեկվա իշխանական քարոզչության ալիքին հակաճառեց (հղումը մեկնաբանություններում): Ցավում եմ, սակայն, որ նա, շատ հստակ արձանագրելով իրականությունը, մասնավորապես, ասելով՝ «Եթե Հայաստանում ներքին զարգացումները տանեն պետության և բանակի թուլացման, բոլորովին պարտադիր էլ չի, որ ինչ-որ մեկը տարածքները հանձնելու թուղթ ստորագրի՝ դա տեղի կունենա դե ֆակտո», այնուամենայնիվ ինչպես և շատերը խուսափում է հստակ սահմանել, թե ով է էս պահին այդ «ներքին զարգացումների» հիմնական պատասխանատուն… Ինչն իմ մոտ, մեղմ ասած, անվստահության տեղիք է տալիս: Դուխո՜վ, Ավետիք ջան, դուխով…
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: