
Քաղաքագետ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ հետապնդում չեմ համարում Երևանի քաղաքապետի նման պահանջի ներկայացնելը ԶԼՄ-երին՝ տարածքը հինգ օրում ազատելու մասին, այլ համարում եմ բացառիկ ախմախություն:
Նախ, պետք էր խմբագրություններին հրավիրել, հիմնավորել, որ անչափ քաղաքի կենսագործունեության համար անհետաձգելի նշանակություն ունի այդ տարածքները, քննարկել, մարդկանց այլընտրանք առաջարկել, կամ գտնել այլընտրանք, ողջամիտ որոշում կայացնել:
Չգիտեմ ինչ աստիճան անխելք գլխում է նման հապշտապ որոշման գաղափարը ծագել, բայց որ տալիս է նման անհիմն շահարկումների և գնահատականներ հնչեցնելու համար բացառիկ հնարավորություն, միանշանակ:
Իսկապես, պարապ ե՞ք մնացել, թե՞ հատուկ եք անում»:
https://www.facebook.com/asakunts/posts/2040658552900597