Ուսումնասիրեցի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին կատարած նվիրատվությունների ցանկը։
Չեմ ուզում անդրադառնալ քաղաքական կոռուպցիայի հնարավոր դրսևորումներին, որովհետև փաստերն ինքնին խոսուն են։
Ինձ մտահոգության մեծ տեղիք տվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նվիրաբերված 47,985,000.00 դրամի ($100,000) չափով գումարը և օբյեկտիվորեն առաջացրեց հարցադրումներ․
1. Որտեից եկեղեցուն այդչափ գումար, որը նա նվիրաբերում է վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին, որի ծավալած փաստացի գործունեությունն ի դեպ մինչև այսօր անհայտ է։
2. Բիզնեսմենների շարքում հայտնվելով ինչ է ուզում ապացուցել Հայ առաքելական եկեղեցին․ ամբողջությամբ սպառվել են եկեղեցու կարիքները, թե դրանք լուծվել և լուծվում են այն չափ, որ գոյացած գումարներից մասհանում է արվում թիվ մեկ քաղաքական հիմնադրամին։
3. Այն որ Վեհարանի և Վեհափառի դեմ սկսված տոտալ ռեպրեսիաները դադարեցին նվիրաբերությունից հետո, դա ակնհայտ է և մտահոգիչ․․․արդյոք սա «կաշառք» չէ, կաթողիկոսի «աթոռին մնալու համար»՞
#Իմ_քյարը
#Նոր_մուծում_հին_հայրապետ
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: