
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառոմների արդյունքում, անչափահասը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում: