«Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների: Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթը կարևորվել է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից: Ակնհայտ է,որ այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է մեր երկու պետությունների շահերից: Ապրիլ-մայիսյան Նիկոլի իշխանազավթման օպերացիայից հետո ես բազմաթիվ առիթներով իմ մտահոգությունն եմ հայտնել այդ հարաբերություններում առկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Փոխարենը՝ լսել եմ Նիկոլի հավաստիացումները, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:

Հիմա ամեն ինչ հերթով… Լավրովը հայտարարում է, թե Հայաստանի նոր իշխանությունը մի բան ասում է, իսկ մեկ այլ բան անում: Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է: Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են Բելառուսին այս հարցում: Գազի գինը սահմանին թանկանում է: Եվ վերջապես, առաջին անգամ Ռուսաստանի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում են այսպես կոչված Խոջալուի հիշատակի միջոցառումներին: Սա՞ է ձեր փայլուն հարաբերությունները, պարոնա՛յք: Տարօրինակ է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարության ընդունելությանը չի արժանացել:
Ինչո՞ւ: Ափսոսանքով պետք է նշեմ, որ երբեմնի վստահելի և իրական դաշնակցային հարաբերություններն այսօր արդեն վտանգված են: Ելույթներ ունենալու, շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն, Փաշինյանը թող բարի լիներ և սպասարկեր մեր ազգային-պետական շահը:

Հ.Գ. Ասել և ասում եմ՝ В политике главное не болтовня, а эффективность»:



Նման նյութեր