
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին սառեցնելու մասին տարածած հայտարարությունից հետո, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հերթական անգամ հեգնական գրառում է կատարել․ «Շատ եմ ափսոսում, որ «կենդանին» կարողանում է մարդկային հարաբերություններ փչացնել։ Այդ մարզիկներից շատերն ինձ հետ ճանապարհ են անցել, շատերը բավականին լավ մարզիկներ են և ունեն բավականին լավ հարաբերություններ ինձ հետ։ Անկախ նրանից, որ հետո զանգահարում են և ներողություն խնդրում, բացատրում իրենց անճարությունը, սակայն ոչինչ չի կարող արդարացնել… Ես խղճում եմ իրենց և չեմ ընդունում որևէ պատճառաբանություն։ Եղել են նաև այնպիսինները, որոնք իրենց իսկական տղամարդուն վայել են պահել և հրաժարվել են խոսել։ Ամեն մարդու պահվածք իր անձին է ուղղված։ Չմոռանաք դեմ առ դեմ կհանդիպեք դեռ ինձ»: