Երևանի քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները․ Դավիթ Խաժակյան. factor.am
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները․ Դավիթ Խաժակյան. factor.am

Երևանի քաղաքապետարանը, ըստ ՏԻՄ օրենսդրության, ցանկացած տարածք անհատույց կամ վարձակալությամբ տրամադրելու համար պետք է ստանա Երևանի  ավագանու համաձայնությունը, ուստի, երբ ավագանիում ընդունվեց որոշում Բյուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ որոշ խմբագրությունների տալու մասին, մենք հոժարակամ էինք, քանի որ կարծում ենք, որ լրատվամիջոցները իրավունք ունեն քաղաքապետարանից աջակցություն ստանալ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված խմբագրությունների՝ զբաղեցրած տարածքներն ազատելու հարցին, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Հիմա բանը հասել է նրան, որ Երևանի քաղաքապետարանը կայացրել է նոր որոշում, որը, ըստ էության, շրջանցել է ավագանուն։ Ստացվում է աշխատակազմը խզում է ավագանու որոշման հիմքով արդեն կնքված պայմանագիրը։

Սա անթույլատրելի է, նշանակում է քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները, դա նույնն է, որ ավագանին մեծամասնությամբ կայացրել է որոշում և քաղաքապետն այդ որոշումը չի կատարում»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ շեշտելով, որ Երևանի քաղաքապետարանն առանց այս կամ այն հարցի վերաբերյալ ավագանու նոր որոշման, նախորդ կայացրած որոշումը չեղարկելու իրավունք չունի։ Ըստ Խաժակյանի՝ հաջորդ խնդիրը կապված է նրա հետ, որ Երևանի քաղաքապետարանը խմբագրությունների զբաղեցրած տարածքներն ազատելը դիտարկում է արդյունավետության բարձրացման համատեքստում։

«Այս շենքային պայմանները այնպիսին չեն, որը խոսք կարողանա գնալ մեծ գումարների մասին, մյուս կողմից` այդ շենքում պայմաններն այնպիսին չէին, որ քաղաքապետարանը մտածեր, թե մեծ առավելություն է տալիս այստեղ տեղակայված խմբագրություններին»,- ասաց Խաժակյանը։

Աղավնի Սուքիասյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



Նման նյութեր