Նախորդ տարի Հայաստանում համաներմամբ ազատ արձակված անձանցից 58-ը կրկին հանցագործություն է կատարել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Համաներումով ազատվածներից շուրջ 58-ը կատարել են հանցագործություն: Կատարվել է հանցագործության 104 դեպք։ Դրանք եղել են տարբեր տեսակի հանցագործություններ»,-ասաց Օսիպյանը:
Նրա խոսքով՝ 54-ից մի քանիսի նկատմամբ է խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Օսիպյանը նշեց՝ առհասարակ հանցագործության դեպքերի որոշակի աճ է գրանցվել, բայց դա այն աստիճանի չէ, որ անհանգստացնի: Դրանք հիմնականում գողություններ են: