Գիտեք, վերջերս էնքան ֆեյք հարսանիքների եմ հրավիրվում, որ երբ տեսնում եմ իրոք համահունչ զույգի, ակամա ուզում եմ բոլորի հետ կիսվել նրանց երջանկությամբ: Մեր ընկեր Գեորգի Հարությունյանը Դուբայում կազմակերպել էր Սերգեյի և Ալիսայի հարսանեկան միջոցառումը: 3 օր նայում ու նախանձում էի բոլոր հյուրերին ու մասնակիցներին…այ քեզ թարս բան, հենց նորմալ հարսանիքա լինում ինձ մոռանում են հրավիրել…
Ալիսա Դարբինյանին շատերդ կհիշեք Տիգրան Պետրոսյանի հետ U & I դուետից: Երբ տեղեկացա, որ Գեորգի Հարությունյանը պատրաստվում է Ալիսայի և նրա ընտրյալի հարսանիքը կազմակերպել Դուբայում, մի փոքր ծանոթ լինելով Ալիսայի ճաշակին, արդեն իսկ պատկերացրեցի, թե ինչ գեղեցիկ միջոցառում է սպասվում հյուրերին: 3 օր Դուբայում՝ այսպես կարելի է ամբողջացնել Սերգեյի և Ալիսայի հարսանեկան միջոցառումների շարքը: