2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կրճատվում են հատուցման գործընթացի ժամկետները
Advertisement 1000 x 90

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կրճատվում են հատուցման գործընթացի ժամկետները

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից գործընթացների բարելավումների արդյունքում ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների իրականացման  և ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպման համար Բյուրոյի կանոններով նախատեսված առավելագույն ժամկետները կրճատվելու են հետևյալ չափերով.

Հատուցման գործընթացը Նախքան փոփոխությունը 2017թապրիլի 1-ից հետո
Նվազագույն Առավելագույն Նվազագույն Առավելագույն
Պարզեցված հատուցման գործընթաց 9 օր 81 օր 6 օր 17 օր
Ստանդարտ հատուցման գործընթաց 16 օր 119 օր 10 օր 41 օր

     Ուշադրություն՝

  1. Առավելագույն ժամկետները հաշվարկված են հաշվի առնելով, որ հատուցման գործընթացում ներառված բոլոր հավանական բողոքարկումների իրավունքից համապատասխան անձինք օգտվում են,
  2. Հատուցման նոր ժամկետները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: