«Եվ այսպես, եթե իշխանության գամ, ապա…». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Եվ այսպես, եթե իշխանության գամ, ապա…». Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանի հրապարակումը.

«ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Առ այսօր ընտրություններին սեփական թիմով չեմ մասնակցել, քանի որ ծրագիր գրելու զահլա չկար:
Բայց ներկա իշխանություններն ինձ հուշում են ծրագրային դրույթներ, և որոշել եմ մասնակցել հերթական ընտրություններին: Արտահերթ բառը չեմ օգտագործում, որ ԱԱԾ-ն ինձանով չզբաղվի:

Եվ այսպես, եթե իշխանության գամ, ապա
1 կվերականգնեմ մշակույթի նախարարությունը և այն կհզորացնեմ, քանի որ ժողովրդին մշակութապես վերափոխելու կարիք կա,
2 կվերականգնեմ սփյուռքի նախարարությունը և այն կհզորացնեմ, քանի որ հայությանը համախմբելու և
համաշխարհային գործոնի վերածելու կարիք կա,
3 կվերականգնեմ դպրոցներում հայ ժողովրդի պատմության խորացված դասավանդումը, ոգեվորող դասագրքեր կգրեմ: Պատմությունը պետք է համարվի թիվ մեկ առարկան և այն կեղծողներին անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել:
4 կվերականգնեմ գիտութան բազային ֆինանսավորումը
5 ԱԺ պատգամավորների թեկնածուներ կընտրեմ ոչ թե քաստինգի միջոցով, այլ կներառեմ փորձառուների
6 վարչապետի խորհրդական կընտրեմ ազգի ամենափորձառուներին
7 ասֆալտին մարդ չեմ պառկացնի
8 ոչ մեկին պատերով չեմ տա
9 չեմ սահմանափակի մարդկանց տեղաշարժվելու իրավունքը՝ հայտարարելով՝ հանգիստ նստեք տեղներք:
10 մարիխուանան չեմ օրինականացնի /սա ընթերցողը հուշեց/
11 Հիմնը չեմ փոխի, քանի որ այն սերունդներ է ապրեցրել
12 հողը հանձնելուց խոսալը կքրեականացնեմ
13 ԵՊՀ գործերին չեմ խառնվի
14 որևէ մեկին ձերբակալելուց առաջ լավ կմտածեմ, կհիմնավորեմ մեղքը, որ հետո ստիպված չլինեմ բաց թողնել
15 երբ գամ իշխանության, ապա տեր կկանգնեմ այս բոլոր կետերին և չեմ ասի՝ այն ժամանակ ընդդիմադիր էի, բան էր՝ ասել էի:
16 Աշխարաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ ստեղծել ռազմականացած երկիր:
17 Թղթադրամների վրա պատկերել պետականաստեղծ արքաների և հերոսների:
18 Ընտրություններից առաջ կհրապարակեմ կառավարության կազմը՝ ներառյալ մարզային կառավարությունները:
19 ոլորտին անտեղյակ մարդկանց պաշտոնի չեմ նշանակի , մասնագետներին կխնդրեմ պարզել տվյալ ոլորտի խնդիրները, ապա ազգի միջից կհրավիրեմ նրան, ով ամենալավը կլուծի խնդիրները և կկառավարի ոլորտը:
Պաշտոնի նշանակվողը կներկայացնի ոլորտի կառավարման իր ծրագիրը և ոչ թե նշանակվելուց հետո կծանոթանա ոլորտին:
20 Ամեն առիթով լայվ չեմ անի, բայց որոշ պարբերականությամբ կխոսեմ ժողովրդի հետ լուրջ խնդիրներից:
21 Անձամբ և ժամանակին կարձագանքեմ հայտնի մասնագետների նամակներին:

Շարունակելի
ՀԳ կարող եք դուք էլ, հետևելով մեր իշխանություններին, ինձ առաջարկել ծրագրային դրույթներ»:



Նման նյութեր