«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարության աշխատակազմի տակ գործող ՊՈԱԿ-ը բացել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որտեղ «պայքարելու են կեղծ լուրերի դեմ» (դասական լեզվով՝ «ճշտի նախարարություն»):
Իմ բարեկամ Eduard Aghajanyan-ին ուզում եմ հիշեցնել, որ Կառավարությունը դատարան չի, որպեսզի որոշի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ բխում է Սահմանադրությունից և օրենքներից:
Ավելին՝ խախտվել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ»: