2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարձրացվելու են հատուցման ենթակա առավելագույն շեմերը
Advertisement 1000 x 90

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարձրացվելու են հատուցման ենթակա առավելագույն շեմերը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարձրացվում են մեկ պատահարի արդյունքում բոլոր տուժողներին հատուցման ենթակա առավելագույն շեմերը (ապահովագրական գումարները) հետևյալ չափերով.

Ապահովա­գրական գումարի

(հատուցման ենթակա առավելագույն գումարի) չափը

Մինչև 01.04.2017 թ-ը

գործող սահմանաչափեր

01.04.2017թ-ից հետո

գործող սահմանաչափեր

Մեկ պատահարով

մեկ տուժողի համար

Մեկ պատահարով

բոլոր տուժողների համար

Մեկ պատահարով

մեկ  տուժողի համար

Մեկ պատահարով բոլոր տուժողների համար
Անձնական

վնասների համար

3.300.000

ՀՀ դրամ

10.000.000

ՀՀ դրամ

3.300.000

ՀՀ դրամ

33.000.000

ՀՀ դրամ

Գույքային

վնասների համար

1.800.000

ՀՀ դրամ

(Եթե այլ տուժողներ չկան, մեկից ավելի տուժողների դեպքում կիրառվում է համամասնու­թյուն)

1.800.000

ՀՀ դրամ

1.800.000

ՀՀ դրամ

18.000.000

ՀՀ դրամ

 Ուշադրություն՝

Նոր սահմանաչափերը տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: